-
15.01.2014|
13:40
Մոբիլիզացիայի և բանակի զորակոչի հարցերով զբաղվող Ադրբեջանի պետական ծառայությունը հրապարակել է ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորների անունները: Միայն ցուցակում հայտնվել է 11 հազար 557 մարդ: Չնայած որոշ շրջաններում ցուցակները թերի են, սակայն նրանք, ըստ իրենց առաջին պաշտոնական տվյալների, կարող են համարվել ադրբեջանցի զինծառայողներ, եթե զոհվել են 1991-1994-ին: Այս մասին հայտարարել է գործակալությունը: Ցուցակներում հայտնվել են միայն մարտական գործողությունների մասնակիցները, քաղաքացիներ այնտեղ չկան:
-
15.01.2014|
11:13
Հունաստանի հնագիտական խորհուրդը հաստատել է Էգի անտիկ քաղաքում գտնվող՝ մ.թ.ա. IV դարի թագավորական պալատի ավերակների վերականգնման ծրագիրը: Մակեդոնիայի մայրաքաղաքի ավերակները տեղակայված են Սալոնիկից 35 կմ հեռավորության վրա: Հնագիտական աշխատանքների ընթացքում պալատի համալիրի գլխավոր կառույցի հյուսիսային թևը կամրապնդվի և կվերականգնվի:
-
13.01.2014|
16:11
Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Մի քանի երկրներում ավանդաբար, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին:
-
13.01.2014|
14:21
Հայաստանի պատմության թանգարանում հունվարի 15-21-ին կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված միջազգային երրորդ սեմինարը:
-
13.01.2014|
13:07
Հին աշխարհի ամենափառահեղ արքաներից ու զորավարներից մեկի՝ Ալեքսանդր Մակեդոնացու վաղաժամ մահը հազարամյակներ պարուրված է խորհրդավորության շղարշով, գրում է Daily Mail–ը:
-
11.01.2014|
17:07
Հռոմը Հավերժական քաղաք է բազում պատճառներով՝ քաղաքային ամեն քար, հուշարձան, անկյուն մի քանի հազար տարվա պատմություն ունի: Հռոմը անվերջ վերադարձի ցանկություն է առաջացնում բոլոր այցելուների հոգում: Հռոմեացիները պահպանել են բարեկամություն անելու, սիրելու ու անկաշկանդ հաղորդակցվելու դժվար ունակությունը: Աշխարհի պատմությունը Հռոմի պատմությունն է, քաղաքը, որ կառուցել են կայսրերն ու պապերը, պահում է իր գոյության բոլոր վկայությունները՝ սկսած մ.թ.ա. 753 թ. ապրիլից
-
11.01.2014|
16:13
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սփյուռքի կառույցներն արդեն միջոցառումների որոշակի շարք ունեն: Մեր տեղեկություններով՝ տարբեր երկրների հայկական համայնքները հստակ քայլերի ծրագիր են նախատեսել այս ուղղությամբ՝ բողոքի ակցիաներից սկսած, մինչև տվյալ երկրների ղեկավարների կողմից Ցեղասպանության ճանաչման գործողություններ:
-
07.01.2014|
18:35
Եգիպտոսում ամերիկացի հնագետների խումբը պեղումների ժամանակ հայտնաբերել է Սեբեկհոտեպ Առաջին փարավոնի դամբարանը, հայտնում է France-Presse-ը։ 60-տոննայանոց դամբարանը հայտնաբերվել էր մեկ տարի առաջ, սակայն մինչ չէր հաջողվում պարզել՝ ում է պատկանում։
-
24.12.2013|
02:09
Լրացավ Խորհրդային Միության հերոս, գեներալ-լեյտենանտ ԱՇՈՏ ԱՄԱՏՈՒՆՈՒ ծննդյան 90-ամյակը։
Նրանք 106-ն էին: 106 քաջազուն հայորդիներ, որոնք ո՛չ ասացին ֆաշիզմին, մեկ մարդու նման զենք վերցրին` պաշտպանելու մայր հայրենիքը` Խորհրդային Միությունը, և արժանացան այդ հսկա կայսրության ամենամեծ պարգևին` հերոսի կոչման:
-
20.12.2013|
10:58
Օսմանյան կայսրության ռազմամոլ ու կիսավայրենի թուրք բնակչությունը, որը 1453 թ. տիրացել էր տիեզերական Կոստանդնուպոլսին, հիմնականում զբաղված էր թալանով և ավարառությամբ, դրանով իսկ հեռու՝ արդեն անհասանելի մշակույթից, գիտությունից, արհեստներից և հատկապես՝ միջազգային բարեկիրթ առևտրից: